Մարտի 25-ին' ժամը 17.54-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 34 DL 129 և «Մերսեդես» մակնիշի 29 SO 304 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Վոլցվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' 1989թ. ծնված Տ. Մ.-ը հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: