Նոյեմբերի 17-ին, ժամը 19.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Պարտեզ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra B» մակնիշի 33 TS 125 (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Հ.) և «Opel Vectra B» մակնիշի 10 TL 651 (վարորդ՝ 1978 թ. ծնված Զ. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: