Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի՝ մի մասը տեղափոխվել է Հրազդանի, մի մասը՝ Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սապայակն գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Բախման հետևաքով ГАЗ 3302-418-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել կամրջի արգելապատնեշները և գլխիվայր հայտնվել կամրջի վտանգավոր եզրագծում: Բարեբախտաբար, չի հայտնվել ջրանցքում, իսկ Toyota-ն հարվածել ու պոկել է նոր տեղադրված երկաթե արգելապատնեշները:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։