Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 16-ին, ժամը 02:59-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Արտաշատ-Երևան հատվածի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mitsubishi Pajero io» մակնիշի 14 SS 980 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1951 թ. ծնված Հ. Օ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 1952 թ. ծնված Ա. Զ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: