Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր MediaMall.am-ը, օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

 

Այդ ողբերգական դեպքի հետևանքով հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել: Մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Վեդու բժշկական կենտրոնում գտնվող տուժածը ևս դուրս է գրվել:

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց: Նրա վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է:

 

Կատարվում է ախտորոշումներին համարժեք բուժում: