Հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Միլոյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին տեղեկցնում է ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

«Փոփոխություն չկա, լինելու պարագայում կտեղեկացնենք»,- շեշտեց նա:

 

Սենոր Հասրաթյանը չմանրամասնեց՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն զինծառայողին Ստեփանակերտի հիվանդանոցից Երևան տեղափոխելու, թե ոչ:

Հիշեցնենք, որ Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: