Ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած ծննդկանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Արհեստական շնչառության ապարատն անջատել են, սակայն պարբերաբար արհեստական շնչառություն են տալիս: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից:

Երեխան ևս գտնվում է կայուն ծանր վիճակում: