Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա այս պահին գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում և միացված է արհեստական շնչառությանը։

Ինչպես 24News-ին հայտնեցին նրա մերձավոր շրջապատից, Կարապետիչը, չնայած հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։