Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 358-ը ծանր վիճակում է գտնվում, 58-ը՝ ծայրահեղ ծանր, թոքային օդափոխման հարցին միացված է 15 պացիենտ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շաքարային դիաբետ եւ բարձր զարկերակային ճնշում ունեցողների շրջանում։ Դրանք շատ տարածված են Հայաստանում, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որ դրանք բացահայտվել են պացիենտի հոսպիտալացումից հետո, մինչեւ վարակվելը չեն իմացել»,- ասաց նա։