Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը' միջին ծանրության։

Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։

Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։

Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։