Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջանում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած հայերից հինգի առողջական վիճակը միջին ծանրության է , մեկինը' ծանր: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, վթարից հետո Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոց տեղափոխված Հայաստանի քաղաքացիներ Ա . Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածներինը (5 տուժած)՝ միջին ծանրության:

 

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ճգնաժամային կառավարման կենտրոնից (ՃԿԿ) տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրում (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոց: Ժամը 17.00-ին կապ է հաստատվել հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացիներ. 1985 թ. ծնված Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 199 2 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը:

Լուսանկարը' Sputnik