Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այրվածքներ ստացած անձանցից մեկը մեքենայի վարորդն է, մյուս չորսը՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։