ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 5-ին' ժամը 18.55-ին, ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն' փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը:

 

Պարզվել է, որ տանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ): Տուժածը' 1980թ. ծնված Հ. Կ.-ն, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն: