Գազի բալոնի բռնկման հետևանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին 24News-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ըստ Թորոսյանի՝ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. «Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում»։
Պաշտպանական գերատեսչության երեկվա հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ։ Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր։