Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա գտնվում է կոմայի մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ Արան գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժնում:
Նշենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարզպետը հերքեց իր մասնակցությունը միջադեպին` նշելով, որ իր անունը տալիս են` գործին հնչեղություն տալու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողներին ասել էր, որ միջադեպի բոլոր պատասխանատուները պետք է պարզվեն եւ պատասխան տան, անկախ իրենց կարգավիճակից:
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։