«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Խոշոր ավտովթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. կա 7 վիրավոր
Ապրիլի 6-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախել են «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 80 LS 990 պետհամարանիշի և «Միցուբիշի» մակնիշի 34 DR 274 պետհամարանիշի ավտոմեքենաները և դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ը (ծնվ. 1977 թ.) ուղևորներ Ս. Ս.-ը (ծնվ. 1981 թ.), Հ. (ծնվ. 2004 թ.), Մ. (ծնվ. 2007 թ.) Հ.-երը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Վ.-ը (ծնվ. 1971 թ), Լ. Օ.-1991թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավանում պայթյունից տուն է փլուզվել. տանտիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 5-ին' ժամը 18.55-ին, ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն' փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ տանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ): Տուժածը' 1980թ. ծնված Հ. Կ.-ն, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն:
***
Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի. Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը' Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր.
ՀՀ Երկրապահ Կամավորականների միության, եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում առողջություն և երջանկություն:
Մենք՝ երկրապահներս, գնահատում և արժևորում ենք հայ կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլև պետության կայացման ու հզորացման գորձում:
Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, այս պատճառով էլ Մայրության և գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ հղում մեզ պարտադրված պատերազմում զոհված հերոս մարտիկների հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Դուք Արցախյան պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է և անում է ամեն ինչ հայրենիքի ու հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու համար:
Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի հենարան:
Շնորհավորում ենք նաև բոլոր այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսիններն այսօր հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու մեր ժողովրդի անդորրը:
Մեր շնորհավորանքներն ենք հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են, որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային բանակի լավ զինվոր:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Ձեզ՝ «Պատանի երկրապահ» կառույցի սան հայուհիներ, մենք հպարտանում ենք ձեզանով:
Եվս մեկ անգամ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իմ և եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ հայոց բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն»:
***
Տանտերը բռնել է իր տուն մտնել փորձող գողին
Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակիչ զանգահարել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ու հայտնել, որ գող է բռնել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 5-ին' ժամը 20.00-ին, 1998 թ. ծնված Վանիկ Ս.-ն փորձել է բացել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակարաններից մեկի մուտքի դուռը, սակայն ներսից ձայներ լսելով' թաքնվել է շենքի տանիքում և հայտնաբերվել բնակարանատիրոջ կողմից: Վանիկ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
***
Մուրճով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և գումար պահանջել
Ապրիլի 4-ին, ժամը 19.10-ին, 1967 թ. ծնված Մարինե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, իր ծանոթ Յուրին վարձով տուն առաջարկելու պատրվակով իրեն ուղեկցել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկը, որտեղ մուրճով մի քանի անգամ հարվածել է իր գլխին' պատճառել վնասվածքներ և իրենից պահանջել գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրին 1961 թ. ծնված Յուրի Խ.-ն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Եղնիկներում տեղի ունեցած դիվերսիայի հետքերով
Եղնիկներում տեղի ունեցած դիվերսիայի հետքերով գնացինք զրուցելու մասնակիցների հետ, դիտարկելու տեղանքը, հասկանալու համար, թե ինչպես է տեղի ոնեցել և ինչ անել, որ այլևս չկրկնվի նման դեպքեր:
Տեսանյութը՝ Արշակ Զաքարյանի.