ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին' ժամը 11.52-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն' առանց հրդեհի բռնկման. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ Շիրվանզադե փողոցի Տ. Ս.-ին (ծնված 1965թ.) պատկանող թիվ 35 տանը կից շինությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով սառնարանային տնտեսությունը (24 քմ) և ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները և տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են:
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Տ. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: