ՌԴ-ում՝ Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում, տեղի ունեցած ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից:
ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից մարտի 9-ին՝ ժամը 11:17-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց: