ՌԴ Խաբարովսկ տանող ավտոճանապարհին 44 ուղևորի տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 70-ամյա կին է հոսպիտալացվել: Նրա վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը, որը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ վարորդի քնելու պատճառով է եղել: