Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունից տուժածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նա վիրահատվում է։ Մյուս տուժածների վիճակը գնահատվում է, որպես բավարար։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը:

 

«Տուժածների ինքնությունն արդեն պարզվել է: Պայթունից տուժել է 8 հոգի: Նրանցից մեկը արագ սննդի կետի աշխատակիցն է՝ մենեջերը: Բոլորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,-ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ պայթել է գարեջրի սարքին միացված բալոնը։ «Պայթած բալոնն այսօր առավոտյան էր փոխարինվել: Դրանք անպայման հատուկ ստուգում են անցնում:Բոլոր ստուգումները կատարվում են ժամանակին: Կարող են խնդիրներ առաջանալ, բայց դա չի նշանակում, որ ստուգում չի իրականացվում»,-ասաց Կոստանյանն ու հավելեց, որ փորձագետները տեղում աշխատում են:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: