Թբիլիսիում գտնվող մյուս տուժած երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ուրախ եմ, որ այսուհետ մեր հարևան երկրներից կարող ենք մեր սեփական ուժերով' առանց այլ երկրների օգնության ավիացիայով մեր քաղաքացիներին տարհանել դեպի Հայաստան:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանին (Hovhannes Harutyunyan), Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին (Ruben Sadoyan), Էրեբունի ԲԿ արհեստավարժ բուժաշխատողներին, օդաչուին և ավիացիայի այլ մասնագետներին, ԱԻՆ, ԱՆ և դեսպանատան մյուս գործընկերներին մեր քաղաքացուն ապահով Երևան տեղափոխելու համար:

Տեղափոխված քաղաքացու վիճակը մնում է կայուն, սակայն ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Թբիլիսիում գտնվող մյուս տուժած երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, նա դեռևս տեղափոխման ենթակա չէ»: