Կորոնավիրուսային հիվանդության վիճակը շարունակում է լարված մնալ և ավելի լարվել։ Եվ դրանից է նաև բխում այն ծանրաբեռնվածությունը, որը մենք ունենք առողջապահական համակարգում: Այս մասին այսօր՝ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ թարմ տվյալներով՝ ծանր դեպքերն այսօրվա ընթացքում ավելացել են։
«Մենք ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ Եվ այո, դժբախտաբար ունենք մահ 33 տարեկան քաղաքացու, ով, իհարկե, ունեցել է խրոնիկական հիվանդություններ, և մահվան պատաճառն այդ բարդացած անամեզն է եղել»,- նշեց նա։