Կիրակի օրը փաստացի ունեցել ենք 397 դեպք կատարվախ 1276 հետազոտությունից, սա լավ է բացարձակ թվի իմաստով, սակայն նորից մտահոգիչ է, այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Որովհետև ամեն դեպքում ունենք մեծ տոկոս կատարված թեստերից, իսկ թիվը ցածր թեստերի պայմանավորված է կիրակի օրով»,- նշեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ ժամը 15:00-ի դրությամբ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը 231-ն է, որից 89-ը սպասել են տանը, իսկ մնացածը' տարբեր բժշկական կենտրոններում, այդ 89-ից մեկի վիճակը եղել է միջինից դեպի ծանր, 36-ինը' միջին ծանրության, 52-ինը թեթև ծանրության:

«Այս թիվն անցյալ շաբաթվա վերջերին իջել էր, և մենք ունեինք 50-60 դեպք յուրաքանչյուր պահի հոսպիտալացման, բայց կարևոր է, որ այդ թիվը լինի ցածր, որպեսզի կարողանանք հասցնել բոլոր ծանր դեպքերին տեղավորել: Չնայած ունենք մահճակալային ֆոնդի աճ, միևնույնն է շարունակում է' իրավիճակը լարված մնալ: Իի կարող հիվանդանոցային մահճակալների ծավալումը փոխարինել համահամաճարակային միջոցների կիրառմանը»,- նկատեց նախարարը:

Ծանր և ծայրահեղ վիճակում է գտնվում 600 հոգի, որից 470-ը, նախարարի տեղեկացմամբ, ծանր վիճակում են, և 116-ը ծայրահեղ ծանր, նրանցից 35-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

«Թիվը բավական մեծ է, և ցավոք սրտի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մեծ մասը, մեր այսօրվա մինչև տվյալներով, մեծ ռիսկ ունեն մահանալու, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ թույլ չտան»,- ասաց Արսեն Թորոսյանը' հավելելով, որ մահվան դեպքերի մեջ լինում են նաև երիտասարդներ, ինչպես նաև հունիսի 11-ի դրությամբ մահացած քաղաքացիների 6 տոկոսի մոտ չի եղել որևէ ուղեկցող քրոնիկ հիվանդություն: