Այս պահին ունենք ծանր վիճակում գտնվող 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 44 քաղաքացի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ վիճակում, ինչը շատ մտահոգիչ է»,- ասաց Թորոսյանը և կոչ արեց կրել դիմակներ, չհավաքվել խմբերով և հաճախակի լվանալ ձեռքերը:
Նախարարն ասաց, որ պետք է պատրաստ լինել այսպես ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ այս մարտահրավերը վերացած չէ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից: