Մոսկվայի Մետրոյում տեղի ունեցած վթարից տուժած հայազգի Մերի Քոչարյանի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանն ասաց, որ վիրահատությունը տեւել է երկար, բժիշկները կատարել են հնարավոր ամեն ինչ: Մյուս աղջկա' Աննա Բուլղադարյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մոսկվայի մետրոպոլիտենում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք.
1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով,
2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:
Նրանք երկուսն էլ ՌԴ քաղաքացիներ են: