Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Այս մասին հայտնի է դարձել РБК-Украина-ին: «Տիմոշենկոյի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրա ջերմությունը չի իջնում 39-ից»,- սոցկայքի իր էջում գրել է նրա խոսնակ Մարինա Սորոկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիմոշենկոն, նրա դուստրն ու փեսան վարակվել են կորոնավիրուսով: