Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղից հավելում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 42-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի 13 OO 553 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել չգործող ջրատարը:

 

Փրկարարները «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Գ.-ին և 1986 թ. ծնված Վ. Ն.-ին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ Ա. Գ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Վ. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: