![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/233129.png&w=300&h=200&mt=1602167645)
Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են»,- գրել է Մովսիսյանը:
Ադրբեջանի ԶՈՒ-ն եկեղեցուն հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերի 8-ի առավոտյան: