ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 27-ին' ժամը 10.55-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 TU 899 պետհամարանիշով ավտոմեքենան և «Մերսեդես» մակնիշի 422 LU 61 պետհամարանիշով բեռնատարը, ինչի հետևանքով վարորդ' 1975թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ս.-ի դին և ուղևոր' 1964թ. ծնված Վ. Գ,-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել քարշակ ավտոմեքենային: