Նարյան-Մարի օդանավակայանում Ան-2 ինքնաթիռի ծանր վայրէջքի հետեւանքով երկու մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել են:

 

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Նենեցկի ինքնավար շրջանի Արտակարգ իրավիճակների վարչությունը: «Երեքշաբթի առավոտյան Ան-2 ինքնաթիռը ծանր վայրէջք է կատարել Նարյան-Մարի օդանավակայանում. տուժածները հոսպիտալացվել են»:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ինքնաթիռում լուրջ տեխնիկական խնդիրներ էին ի հայտ եկել օդ բարձրանալուց անմիջապես հետո:Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում 13 մարդ էր գտնվում՝ 10 մեծահասակ, 2 երեխա և անձնակազմի 2 անդամ: