ՌԴ Յակուտիայի հանրապետությունում МИ-8 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 23 մարդ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը' հղում կատարելով Միջպետական ավիացիոն հանձնաժողովին:
«Ըստ ստացված տեղեկությունների' հուլիսի 2-ին Դեպուտատսկայա ավանից 66 կմ հեռավորության վրա ավիավթար է տեղի ունեցել «Полярные авиалинии» ավիաընկերության Ми-8Т RA-22657 ուղղաթիռի հետ: Ուղղաթիռում գտնվել է անձնակազմի 3 անդամ և 25 ուղևոր: 23 մարդ զոհվել է, իսկ ուղղաթիռը' հրդեհվել»: