Ռազմական ինքնաթիռ է կործանվել Էկվադորի արևելյան մասի Պաստասայի նահանգում, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր Twitter-ում հայտնել է երկրի նախագահ Ռաֆայել Կորեան: Բոլոր զոհվածները զինծառայողներ են:

 

Էկվադորի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

 

Ավելի ուշ BBC News-ը հայտնել է, որ ավիաաղետը տեղի է ունեցել մարտի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23:00-ին): Կործանվել է իսրայելական արտադրության Arava փոխադրական ինքնաթիռը: Ողբերգության պատճառներն առայժմ հայտնի չեն:

 

Զոհված 22 զինծառայողից 19-ը պատրաստվում էին վարժական թռիչք կատարել օդապարիկով: Օօդանավում եղել է նաև երկու օդաչու և մեխանիկը:

 

Ավիաաղետի վայր են մեկնել Էկվադորի պաշտպանության նախարար Ռիկարդո Պատինոն և մի խումբ փրկարարներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: