Եգիպտոսում ավիավթարի զոհ է դարձել 29 երեխա: Այդ մասին Կահիրեում աշխատող LifeNews-ի թղթակցին հայտնել են եգիպտացի բժիշկները: Պաշտոնապես այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել:

 

Զոհերի մոտ հարյուր մարմին գտնվում է դիահերձարանում:

 

Հիշեցնենք՝ «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքը, հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: