Հյուսիսային Կարոլինա նահանգի Օբերն քաղաքից նախկին քաղաքապետ դոկտոր Բիլ Քիրբին, որը հրաժարական էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին խիստ քննադատությունից հետո, զոհվել է ավիաաղետի հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը։
Քիրբին մահացել է շաբաթ առավոտյան Օբերնի օդանավակայանի մերձակայքում առավոտյան 11:00-ի շրջանում։
Նշվում է, որ օդանավը նա էր ղեկավարում։
Նախկին քաղաքապետի հետ գտնվող ուղեւորը ստացել է թեթեւ վնասվածքներ եւ հոսպիտալացվել։
72-ամյա Քիրբին արտոնագրված օդաչու էր՝ սկսած 2009 թվականից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Քիրբիի շուրջ, որը մասնագիտությամբ ուրոլոգ էր, աղմուկ էր բարձրացել անցած շաբաթ, երբ նա սկսել էր հրապարակումներ կատարել սոցցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ կորոնավիրուսի պանդեմիան զսպելու ուղղությամբ նրա գործողությունների հասցեին։ Auburn Journal-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ այդ հարապարակումներն ընդհանուր ոչինչ չունեն իր աշխատանքի հետ, եւ դրանք հրապարակվել են իր անձնական էջում։
Ընդ որում՝ նախկին քաղաքապետը հավելել է, որ լիովին համարում է Թրամփին ռասիստ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am