Թայվանի մայրաքաղաք Թայբեյում TransAsia Airways ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 19-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությանը: Ավելի վաղ հաղորդել Էր 12 զոհվածների մասին:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ ATR-72 ինքնաթիռը, որը Taipei Songshan Airport օդանավակայանից մեկնել Էր Ցզինմեն արշիպելագի ուղղությամբ, դիպել Է կամրջին եւ ընկել Ցզիլուն գետը: Օդանավում եղել Է 53 ուղեւոր, ինչպես նաեւ անձնակազմի հինգ անդամներ: Ուղեւորներից երկուսը երեխաներ են:

 

Առայժմ հայտնի Է 16 տուժածների մասին, եւս 30-ի ճակատագիրը դեռեւս անհայտ Է. մարդիկ մնացել են ինքնաթիռի ներսում: Լրատվամիջոցների տվյալներով՝ ուղեւորներից ոմանք պատահածից հետո ինքնուրույն են ափ հասել:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ինքնաթիռի բեկորները հարվածել են տաքսի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով երկու մարդ վերքեր են ստացել:

 

Հնարավոր Է, որ պատահածի պատճառը եղանակային վատ պայմաններ են: Կործանված ինքնաթիռը թողարկվել Էր 2014 թվականի ապրիլին, իսկ վերջին տեխզննումն անցել Է հունվարի 26-ին: