TransAsia Airways ավիաընկերությունը 470-հազարական դոլար կվճարի փետրվարի սկզբին Թայվանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի ընտանիքներին, ինչի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել Է 42 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այս հայտարարությունն ավիաընկերության ներկայացուցիչների կողմից արվել Է փետրվարի 11-ին: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ փոխհատուցում վճարելու վերաբերյալ որոշումն ընդունվել Է դռնփակ բանակցությունների արդյունքում, որոնք փետրվարի 11-ին Թայվանի մայրաքաղաք Թայբեյում տեղի են ունեցել ավիաընկերության ներկայացուցիչների եւ զոհվածների ընտանիքների անդամների միջեւ:

 

«Մենք որպես փոխհատուցում 470 հազար դոլարի չափով գումար առաջարկեցինք վթարի հետեւանքով յուրաքանչյուր զոհվածի համար»,-գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է ավիաընկերության ներկայացուցիչը:

 

Ինչպես հիշեցնում Է ՌԻԱ Նովոստին, TransAsia Airways ավիաընկերության ATR 72 ինքնաթիռը, որը փետրվարի 4-ին Թայբեյից թռչում Էր Ցզինմեն արշիպելագ, դիպել Էր կամրջին եւ ընկել գետը: Ինքնաթիռում գտնվում Էին 53 ուղեւորներ, այդ թվում՝ ՉԺՀ-ի 31 զբոսաշրջիկ եւ անձնակազմի հինգ անդամ: