Malaysia Airlines ավիաընկերությունը, որպես սկզբնական փոխհատուցում, 5-հազարական դոլար կվճարի Ուկրաինայի արևելյան շրջանում Boeing-ի կործանման հետևանքով զոհվածների ազգականներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության փոխնախագահ Հեյբ Հորտերը:

 

«Մենք հասկանում ենք, որ ուղևորների ազգականները ֆինանսական մեծ ծախսեր են անում, մենք որոշեցինք նրանց 5-հազարական դոլար վճարել ծախսերի համար»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: