Ինդոնեզիայի Trigana Air Service ավիաընկերությունը գրեթե 90 հազարական դոլար կվճարի օրերս երկրի Պապուայի նահանգում ավիաաղետի հետեւանքով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին այս մասին հաղորդել է Kompas նորությունների պորտալը:

 

«Օրինական ժառանգներին վճարումները կսկսվեն առաջիկա երեք – չորս շաբաթներին»,- մեջբերում Է հրատարակությունը ավիափոխադրողի ներկայացուցիչ Բենի Սումարիանտոյի խոսքը: Նրա ասելով՝ բացի այս փոխհատուցումից, որի չափը սահմանվել Է տեղական օրենսդրությամբ, զոհվածների ընտանիքները 7,2 հազարական դոլար կստանան ապահովագրական ընկերությունից:

 

Օքսիբիլ քաղաքի մերձակա լեռնային տեղանքում որոնողական գործողության հիմնական մասն ավարտվել Է այն բանից հետո, երբ փրկարարները տարահանել են բոլոր 54 զոհվածների մարմինները, ինչպես նաեւ փորձագետներին են տվել երկրորդ «սեւ արկղը», որը գրանցում Է թռիչքի պարամետրերը:

 

ART 42-300 միջին մայրուղային ինքնաթիռը, որը շահագործման մեջ Է եղել շուրջ 30 տարի, կատարում Էր Ջայափուրա (Պապուայի նահանգի վարչական կենտրոն) – Օքսիբիլ չվերթը: ՎայրԷջքից մոտավորապես 10 րոպե առաջ անձնակազմի հետ կապը խզվել Է: Իշխանությունների նախնական գնահատումներով՝ հանրանավը բախվել Է լեռանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: