Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing 777-200 անհետացած ինքնաթիռի ուղևորների ընտանիքները կստանան 31 հազար յուանի (5,1 հազար դոլար) չափով փոխհատուցում: Այդ մասին հայտնել են ավիափոխադրողի ներկայացուցիչները:

 

Դրամական միջոցների հանձնումն այն ընտանիքներին, որոնք այս պահին գտնվում են Պեկինում, կսկսվի արդեն այսօր: Ուղևորների ազգականների մի մասը, որոնք սպասում էին MH370 չվերթի ժամանմանը Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրից, ինքնաթիռի հետ կապի կտրվելու մասին հաղորդագրություններ ստանալուց հետո տեղավորվել Է մայրաքաղաքի օդանավակայանից ոչ հեռու գտնվող հյուրանոցներում:

 

Ներկայում շարունակվում են անհետացած ինքնաթիռի որոնումները: Փրկարար-որոնողական գործողությունների տարածքն ընդլայնվել Է մինչեւ 100 քառակուսի ծովային մղոն: Որոնողական աշխատանքներում գործի են դրված Մալայզիայի, Չինաստանի, Սինգապուրի, Վիետնամի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի ավիացիան եւ նավերը:

 

Ինչպես հաղորդել Է «Ցզեֆանցզյուն բաո» թերթի կայքը, ՉԺՀ-ն 10 արբանյակ կօգտագործի մալայզիական Boeing-777 կորած ինքնաթիռը գտնելու համար: Արբանյակների հիմնական խնդիրը լինելու է որոնողափրկարարական աշխատանքների շրջանում երկրի մակերևույթի բարձրորակ նկարահանումները: Դրանք նաև կապահովեն օդերևութաբանական իրադրության մոնիթորինգը եւ կապը գործողության մասնակիցների միջև:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Ուորենը լրագրողներին հայտնել է, Պենտագոնը երկրորդ ռազմանավը՝ Kidd էսկադրային ականակիրն է ուղարկել Հարավչինական ծով՝ գտնելու «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing-777-200 ինքնաթիռը: Մինչ այդ ԱՄՆ-ը որոնողական աշխատանքներում գործի էր դրել Pinckney էսկադրային ականակիրը և P-3C Orion ռազմական ինքնաթիռը: