Lufthansa-ի դուստր ձեռնարկությունը համարվող Germanwings ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած ուղևորների ընտանիքները կստանան 50 հազար եվրո փոխհատուցում անհետաձգելի ծախսերի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Lufthansa կոնցեռնի ներկայացուցիչը: Ֆինանսական օգնությունից զատ ընտանիքներին տրամադրվելու է նաև փոխհատուցում, որի չափը դեռ հստակեցված չէ:
Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերում Տրուա-Էվեւշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ. բոլորն էլ մահացել են: