Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են կործանված ինքնաթիռի ուղևորները լողալով դուրս գալիս օվկիանոսից:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Ավստրալիայի արևելյան ափին՝ Ֆրեյզեր կղզուց հարյուր մետր հեռավորության վրա:

Հրապարակված կադրերում երևում են, թե ինչպես են փրկարարական բաճկոններով մարդիկ դուրս գալիս ջրից և լողում դեպի ափ:

«Հույս ունեմ, որ նրանցից բացի ինքնաթիռում այլ մարդ չի եղել: Իսկ եթե եղել են, ապա նրանք, հաստատ, մահացել են»,- մեկնաբանում է տեսանյութի հեղինակը:

Նշվում է, որ բժիշկներն արդեն իսկ սպասում էին տուժածներին ափին:

Ծովային անվտանգության ավստրալական վարչության ներկայացուցչի խոսքով' նախքան կործանվելը, ինքնաթիռից տագնապի ազդանշան է ուղարկվել: Այժմ ոստիկանությունը հետաքննում է դեպքը: