Սան Ֆրանցիսկոյում վայրէջքի ժամանակ կործանված Boeing 777 ինքնաթիռի 2 զոհված ուղևորները Չինաստանի քաղաքացիներ են. հայտնում է Սինհուա գործակալությունը:

Ընդհանուր առմամբ' ինքնաթիռում եղել է 307 մարդ, որոնց թվում՝ անձնակազմի 16 անդամ: Զոհվել է 2 ուղևոր, 182-ը վիրավոր են: Նրանցից մի քանի տասյակը գտնվում է ծանր վիճակում:

Asiana Airlines ավիաընկերության օդանավը կործանվել էր հուլիսի 6-ին Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Նա մեկնել էր Սեուլից: աղետի պատճառները հայտնի չեն: Միաժամանակ ամերիկյան իշխանություններն արդեն բացառել են ահաբեկչության հնարավորությունը: