Ավիահանրանավի շասսիի հատվածամասով Յոհաննեսբուրգից գրեթե 13 հազար կիլոմետր թռած տղամարդը զոհվել Է՝ Լոնդոնի արեւմուտքում ընկնելով շենքի տանիքին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հավաստել Է British Airways ավիաընկերությունը:

 

 

Երկրորդ տղամարդը, որը 25-ից մինչեւ 30 տարեկան Է, հրաշքով Է ողջ մնացել եւ ներկայում ծանր վիճակում գտնվում Է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: Նրան հայտնաբերել են օդանավակայանի աշխատակիցները:

 

 

«Մենք Յոհաննեսբուրգի եւ Լոնդոնի իշխանությունների հետ աշխատում ենք այս բացառիկ դեպքի հանգամանքները պարզելու համար»,- լրագրողներին հայտարարել Է British Airways-ի ներկայացուցիչը:

 

 

«Ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները տղամարդու մարմինը գտել են գրասենյակային շենքի տանիքին: Ներկայում մենք այդ մարդու զոհվելը որակում ենք որպես չպարզված պատճառներով մահ»,- ասված Է Սկոտլանդ Յարդի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: