Armenian Military Portal Տելեգրամ-ալիքը հրապարակել է այսօր հայ-ադրբեջանական սահմանային գոտում մահացու վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանի (Քյավառ մականունով) լուսանկարը: Ալիքի հաղորդմամբ` նա զոհվել է հակահարձակման ժամանակ, հակառակորդի կողմից գրավված դիրքն ազատագրելիս: