Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը' Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, բավական է հիշել, որ օրինակ 1992 թվականին Ադրբեջանը Վրաստանի հատվածում մեր խողովակը ամսվա մեջ 30 անգամ պայթեցնում էր' մեզ ճնշելու համար:
Կարելի է հիշել նաև Շուշիի 2022 թվականի օրինակը. գազատարի պայթեցումը կատարյալ կախվածության ու շրջափակման մեջ դրեց Արցախը:
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել»: Սա թուրք-ադրբեջանական կախվածության հերթական քայլն է լինելու' Տավուշից հետո:
Սա պետք է թույլ չտալ: Միասին ու հիմա»: