Իմ աղբյուրները հաղորդում են, որ այսօր՝ ապրիլի 27-ին, Նիկոլ Փաշինյանը թաքուն գնալու է Գավառ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը:
«Նիկոլը հրահանգել է գաղտնի պահել իր այցը Գավառ, քանի որ վախենում է ժողովրդի պարսավանքից։
Հիմա էլ գաղտնի չէ։ Սիրելի արժանապատիվ Գավառցիներ և ոչ միայն Գավառցիներ, դուք գիտեք ինչ անել։
Սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»,- գրել է նա: