Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերիներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։
Այս զինվորականներին տանում էին փոխանակման։ Ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի ժամանակով՝ 11։00-ի սահմաններում։
Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 74 մարդ։ Նրանցից 65-ը եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերիներ, անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք, հավելել են գերատեսչությունում։ Ավիավթարի վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը՝ պարզելու աղետի պատճառները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելոգորոդսկի մարզում կործանվել է Իլ-76 ռազմական ինքնաթիռը։ Միջադեպը տեղի է ունեցել Կորոչանսկի շրջանում։ Կործանման մասին առաջին հաղորդագրությունների հայտնվելուց մեկ ժամ առաջ Բելգորոդում հրթիռի մասին ահազանգ է ստացվել, բնակիչներին հորդորել են պատսպարվել ապահով վայրերում՝ պատուհաններից հեռու։ Մոտ կես ժամ անց շրջանի ղեկավարը հայտարարել է հրթիռի նախազգուշացման ազդանշանի չեղարկման մասին։