Բաշկիրի բնակչուհին վիճաբանություն է սկսել ԱՄԷ թռչող օդանավում: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Башинформ ալիքում:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին, Ուֆա-Դուբայ չվերթի ինքնաթիռում:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորուհին հարձակվել է ուղևորների վրա: Նա հայհոյել և պայուսակով հարվածել է տղամարդկանց:
Ուղևորներն ստիպված են եղել կպչուն ժապավենով կապկպել նրան, որպեսզի հանգստանա:
Նշվում է, որ դրանից հետո անկարգ ուղևորուհին հանգստացել է, ապա քնել: