Սարսափելի դեպք է տեղի ունեցել «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում։ Դեպի Մուրմանսկ թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և վայրէջքի ժամանակ այրվել: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ինքնաթիռում եղել է շուրջ 70 ուղևոր, վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։