![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/217109.png&w=300&h=200&mt=1574338004)
Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
![](https://lurer.com/disc/21-11-19/7f1c64e3923886279b1e249761420201.jpg)
![](https://lurer.com/disc/21-11-19/e9235a5a7d87755f2f4900994d37d9c9.jpg)